Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նալբանդյանն ու Ջանելիձեն քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ

Նալբանդյանն ու Ջանելիձեն քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ
11.09.2017 | 21:52

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին:
Նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին երկու հարևան ու բարեկամ երկրների հարաբերությունները զգալի զարգացում են ապրում, երկուստեք կարևորվել է արտաքին գերատեսչությունների ներդրումը Հայաստանի ու Վրաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման գործում:
Նալբանդյանն ու Ջանելիձեն քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել միջազգային կառույցների շրջանակներում գործակցությանը, միջխորհրդարանական հարաբերություններին, առևտրատնտեսական կապերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, համագործակցությանը էներգետիկայի, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Կարևորվել է հայ-վրացական իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը:


Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վիրահայությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Հայաստանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը Միխեիլ Ջանելիձեին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը։

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ